8 օգոստոսի 2009 - 15:57 AMT
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեթյու Բրայզայի հետ
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 8-ինընդունեց ԱՄՆպետքարտուղարի փոխտեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպմանը քննարկվեցին ինչպես արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: