10 օգոստոսի 2009 - 16:21 AMT
Ռոբերտ Արզումանյանը կմիանա ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին
Հայաստանի հավաքականի եւ դանիական «Ռանդերսի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կմիանա Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին, որը սկսվել է օգոստոսի 9-ին Երեւանում:

Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը օգոստոսի 12-ին կայանալիք Հայաստան - Մոլդովա ազգային հավաքականների ընկերական խաղին նախապատրաստվելու համար հրավիրել է 19 ֆուտբոլիստի:

Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների թարմացված ցուցակը`

Դարպասապահներ`

Գեւորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադեւոսյան («Միկա»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («ԼՓյունիկ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Հիրաչ Յագան («Ստանդարտ» Բելգիա)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)

Հարձակվողներ`

Եղիա Յավրույան («Մաքքաբի» , Թել-Ավիվ, Իսրայել)
Մարկոս Պիզելի («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԵ» Բելառուս)