10 օգոստոսի 2009 - 19:41 AMT
Օգոստոսի 13-15 Ախալաքալաքում կկայանա «Անիվներով ոսկե ծիրան» կինոփառատոնը
Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Ախալքալաքում երկրորդ անգամ է փառատոնային ֆիլմերի ցուցադրություն կազմակերպում:

Այս անգամ ցուցադրությանը միացել են Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը եւ Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը:

Օգոստոսի 13-15 Ախալաքալաքի Մշակույթի կենտրոնում կկայանա «Անիվներով ոսկե ծիրան» խորագրով կինոփառատոնը:

Օգոստոսի 14-ին կցուցադրվեն երկու վրացական ֆիլմեր` Գեորգի Օվաշվիլու «Այն ափը», որն այլ մրցանակների հետ միասին ստացավ Երեւանի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, եւ Զուրաբ Ինաշվիլու փաստագրական ֆիլմը:

Փառատոնի ծրագրում կա եւս երկու ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Սահմանը» եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»: