13 օգոստոսի 2009 - 22:53 AMT
Որոշվել է Միլանում կայանալիք Բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Որոշվել է Միլանում սեպտեմբերի 1-12-ը կայանալիք Բռնցքամարտի աշխրահի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը: Այդպիսով, Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 8 բռնցքամարտիկ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, տվյալ պահին Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Արարատում:

«Տվյալ պահին Վրաստանի հավաքականի հետ համատեղ հավաք ենք անցկացնում Արարատում, որտեղից կվերադառնանք օգոստոսի 26-ին, իսկ 28-ին կմեկնենք Միլան», - նշել է Մեհրաբյանը:

Հայկական հավաքականի մարզիչի խոսքերով, դա հավաքականի վերջնական կազմն է եւ փոփոխությունների չի ենթարկվի:

Միլանում կայանալիք Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը.

Հովհաննես Դանիելյան- ք/կ 48 կգ(2008 թ. Եվրոպայի չեմպիոն)
Դերենիկ Գիժլարյան- ք/կ 51 կգ
Ազատ Հովհաննիսյան- ք/կ 57 կգ
Հրաչյա Ջավախյան- ք/կ 60 կգ(Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր)
Էդուարդ Համբարձումյան- ք/կ 64 կգ (2008 թ. Եվրոպայի չեմպիոն)
Սամվել Մաթեւոսյան- ք/կ 69 կգ
Անդրանիկ Հակոբյան- ք/կ 75 կգ(2008թ. Ածխարհի գավաթի մրցանակակիր)
Ցոլակ Անանիկյան-ք/կ 91 կգ (2008 թ. Եվրոպայի չեմպիոնատի արծաթե մեդալակիր)

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան: