17 օգոստոսի 2009 - 17:31 AMT
Թեհրանի եւ Սոչիի թիմերը հինգերորդ Համահայկական խաղերի հաղթողն են
Հայաստանում ավարտվեցին հինգերորդ Համահայկական խաղերը, որոնք 2009թ. օգոստոսի 9-16 անցնում էին երկու սպորտաձեւերով` ֆուտբոլ եւ բասկետբոլ:

Ֆուտբոլային առաջնությանը հաղթողի կոչման արժանացավ Թեհրանի թիմը, որը եզրափակչում 1:0 հաշվով պարտության մատնեց երեւանցիներին: Բրոնզե մեդալակիրներ դարձավ Բեյրութի հայերը, որոնք 3-րդ տեղի համար հանդիպմանը հաղթեցին Բուենոս-Այրեսից ժամանած թիմին:

Բասկետբոլի տղամարդկանց առաջնությանը հաղթանակ տարան Սոչիի հայերը, որոնք եզրափակչում 72:68 հաշվով պարտության մատնեցին իրենց հայրենակիցներին Լոս-Անջելեսից:

3-րդ տեղի համար պայքարում 69:67 հաշվով Երեւանի հանդեպ դժվարությամբ առավելության հասավ Թեհրանի թիմը: