17 օգոստոսի 2009 - 18:32 AMT
Հայ թեթեւ ատլետուհին աշխարհի առաջնությունից դուրս է մնացել արդեն որակավորման ռաունդում
Հայ թեթեւ ատլետուհի Անի Խաչիկյանը, որը ներկայացնում էր Հայաստանը «100մ վազք» դիսցիպլինում, չկարողացավ հաղթահարել Բեռլինում ընթացող աշխարհի առաջնության որակավորումը` 12.30 վրկ արդյունքով 5-րդ տեղը զբաղեցնելով խմբում:
Նշենք, որ Խաչիկյանը չկարողացավ գերազանցել իր նախորդ արդյունքը` 12.23 վրկ, որն արձանագրել էր Հայաստանի առաջնությանը:
Աշխարհի առաջնությանը Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մելիք Ջանոյանը, որը հանդես է գալիս «նիզակի նետում» դիսցիպլինում, ելույթ կունենա օգոստոսի 21-ին: