17 օգոստոսի 2009 - 19:12 AMT
Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Ջերմուկում կայացած Գրան պրիում կրկին խաղաղ դաշն են կնքում
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շարունակում է իր ոչ այնքան հաջող ելույթները Գրան պրիում: Ութերորդ փուլում Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի շախմատիստ Էտյեն Բակրոյի հետ` այդպիսով ընթացիկ մրցաշարում իր հաշվին գրանցելով վեցերորդ ոչ ոքին: Հակոբյանը հավաքել է 3 միավոր: Ոչ ոքի է ավարտվել նաեւ Լեւոն Արոնյանի հանդիպումը Սերգեյ Կարյակինի հետ: Այդ փուլից հետո երկու շախմատիստն էլ իրենց հաշվին ունեն 4,5 միավոր:

Տվյալ պահին ավարտվել է Էռնեստո Ինարկիեւի եւ Պավել Էլյանովի հանդիպումը, որի ժամանակ շախմատիստները համաձայնել են ոչ ոքի ավարտել պարտիան արդեն վերջինիս 15-րդ քայլի ժամանակ:

Ութերորդ փուլի մյուս պարտիաները շարունակվում են: