19 օգոստոսի 2009 - 19:00 AMT
Հայաստանում տնտեսական գործընթացներն ամբողջովին համապատասխանում են համաշխարհային միտումներին
Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը լրագրողներին հաղորդել է, որ կառավարության կանխատեսումներով Հյաստանում տնտեսական անկումը 2009 թվականի արդյունքներով կկազմի 12-15 տոկոս:

Նախարարի տեղակալը նշել է, որ առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում տնտեսական անկումն արդեն կազմել է 16,3 տոկոս: Նրա խոսքերով, հիմնական ոլորտները, որոնք բերել են այդ ցուցանիշներին, Հայաստանում համարվում են շինարարությունը, որտեղ 2009 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է անկում 53,5 տոկոս, եւ արդյունաբերությունը, որտեղ անկումը կազմել է 11,5 տոկոս:

Վարդամ Արամյանը նաեւ հաղորդել է, որ դիտարկվող անկումն առավել խորն էր, քան նախկինում կանխատեսվել էր:

Նախարարի տեղակալի խոսքերով, համանման իրավիճակ դիտվում է նաեւ համաշխարհային տնտեսությունում, որտեղ անկումը նույնպես ավելի խորն էր, քան նախկինում կանխատեսվել էր, մասնավորապես, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Եվրամիությունում արձանագրվել էր անկում 6 տոկոս:

Այդ առնչությամբ, ֆինանսների նախարարի տեղակալն ասել է, որ նման անկայուն իրավիճակի հետեւանքով միջազգային կառույցները պարբերաբար ճշգրտում են իրենց տնտեսական կանխատեսումները, մասնավորապես, պարբերաբար ճշգրտվում եւ փոխվում են ԱՄՀ-ի կանխատեսումները: Տվյալ կառույցը ԵՄ-ում անկման կանխատեսումները վերանայել է արդեն հինգերորդ անգամ:

Այդպիսով, հստակեցրել է Վարդան Արամյանը, Հայաստանում տնտեսական գործընթացներն ամբողջովին համապատասխանում են համաշխարհային միտումներին: