19 օգոստոսի 2009 - 21:08 AMT
«Orange Armenia»-ն մտադիր չէ հրաժարվել իր լիցենզիայից
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի` «Orange Armenia» ընկերության, գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուան հերքել է լուրերն այն մասին, որ «Orange Armenia»-ն պատրաստվում է հրաժարվել ծառայությունների տրամադրման լիցենզիայից, այն պատճառով, որ ընկերության վրա ճնշում են գործադրում երկրում գործող երկու օպերատորները:
Մասնավորապես, Բրունո Դյուտուան նշել է, որ ոչ մի նման բան չկա: «Orange Armenia» ընկերությունը ոչ մի խնդիր չունի Հայաստանում կապի գործող օպերատորների հետ կապված:
Պատասխանելով հայկական շուկա ընկերության դուրս գալու որոշակի ժամկետների վերաբերյալ լրագրողների հարցերին` Բրունո Դյուտուան ասել է, որ ելնելով գաղտնիության պատճառներից, ընկերությունը ձեռնպահ է մնում որոշակի ժամկետների մասին պաշտոնապես հայտարարելուց: Այնուհետեւ, ընկերության ղեկվարը նշել է, որ ընկերության շուկա դուրս գալու բոլոր ծրագրերը պահպանվել են, ոչինչ չի փոխվել: