21 օգոստոսի 2009 - 17:32 AMT
Հայաստանում հանցավորությունն աճել է գրեթե երկու անգամ
Հայաստանում 2009թ. ընթացքում արձանագրվել է 6849 հանցագործություն, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նա նշել է, որ անցյալ տարվա համեմատ այդ թիվն աճել է գրեթե երկու անգամ: Ինքը` Հայաստանի Ոստիկանության պետն այդ փաստին հանգիստ է վերաբերվում եւ դրանում ոչ առանձնահատուկ բան չի տեսնում` հանցավորության կտրուկ աչը բացատրելով նրանով, որ բոլոր հանցագործությունները սկսել են արձանագրվել: Հանցավորության նման աճի մեկ այլ պատճառ նա անվանել է սոցիալական ոլորտի դրությունը: «Հանցավորությունը սոցիալական երեւույթ է, եւ հանցավորության աճը սոցիալական արմատներ ունի»,- նշել է Ալիկ Սարգսյանը:
Ներկայացված տեղեկատվության համաձայն, աճել է սեփականության դեմ, հասարակական կարգի եւ անվտանգության խախտման, անձի եւ պետական իշխանության դեմ ուղղված, տնտեսական բնույթի հանցագործությունների թիվը, այսինքն, գրեթե բոլոր հիմնական ուղղություններում: Բացի դրանից աճել է թմրադեղեր եւ զենք պահելու հետ կապված գործերի թիվը:
Ընդ որում, Ալիկ Սարգսյանը նաեւ նշել է, որ հանցավորության աճի հետ մեկտեղ արձանագրվել է նաեւ բոլոր տեսակի հանցագործությունների բացահայտման 10-տոկոսանոց աճ: