25 օգոստոսի 2009 - 13:31 AMT
2012 թ-ից «Արմավիային» կարեղ են արգելել թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա
Հայաստանի Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը կարող են արգելել չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա: Բանն այն է,որ «Արմավիա» -ն Եվրամիության կողմից ընդգրկվել է այն ավիափոխադրողների ցանկում, որոնց, ելնելով էկոլոգիական նկատառումներից, 2012թ-ից կարող է արգելվել ավիաչվերթներ իրականացնել դեպի Եվրոպայի օդանավակայաններ: Եվրամիության պաշտոնական թերթում նաեւ նշվում է, որ այդ ցանկի մեջ ընդգրկվել են աշխարհի մոտ 4000 խոշորագույն ավիաընկերություններ` ներառյալ Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի:
Համաձայն Եվրամիության նոր օրենսդրության, որը ուժի մեջ կմտնի 2012թ. հունվարի 1-ից, բոլոր ավիաընկերությունները Եվրամիություն չվերթներ կատարելու համար պետք է կրճատեն ածղաթթու գազի արտանետումները մթնոլորոտ:
Եթե ավիաընկերությունները չկատարեն այս պահանջը, ապա նրանց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել, ընդհուպ մինչեւ դեպի Եվրոպա թռիչքների վերջնական արգելքը: Ավիաընկերությունները պարտավոր են անցնել վնասակար արտանետումների ծավալների մոնիտորինգին 2010թ-ի հունվարից: