25 օգոստոսի 2009 - 17:01 AMT
Հայաստանի կոմբանկերը 2009-ը շահույթով կփակեն
Հայաստանի կոմերցիոն բանկերը 2009-ը շահույթով կփակեն, լրագրողներին հայտնել է Հայաստանի Բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը:
Սողոմոնյանը հաղորդել է, որ առաջին կիսամյակը Հայաստանի կոմբանկերը շահույթով են փակել, որը կազմել է 4.4 մլրդ դրամ (մոտ 12 մլն դոլար), ինչը շատ ցածր ցուցանիշ է, քանի որ 2008-ին բանկային համակարգի եկամուտը կազմել էր 28 մլրդ դրամ: «Մենք ակնկալում էին, որ 2009թ. առաջին կիսամյակում շահույթը կկազմի մոտ 14 մլրդ դրամ, այն դեպքում, որ բանկերի վարկային պորտֆելի աճ է արձանագրվել»,- ասել է նա:
ՀԲՄ նախագահն ավելացրել է, որ Հայաստանի 22 կոմբանկերից 16-ը շահույթ են ունեցել եւ միայն 6-ն են կորուստներ կրել: «Բանկերի կորուստների հիմնական պատճառը վերադարձն է լողացող փոխարժույթին, որի արդյունքում մեկ օրվա ընթացքում բանկերը զգալի կորուստներ կրեցին, սակայն ես չեմ համարում, որ տարվա վերջին բանկերն ընդհանուր առմամբ կորուստներ կկրեն»,- նշել է Սողոմոնյանը:
Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը մարտի 3-ին վերադարձավ դրամի լողացող փոխարժույթի քաղաքականությանը: ԿԲ մասնագետների գնատամամբ, 2009թ. միջին կշռված փոխարժույթը սպասվում է 360-380 դրամի միջակայքում` 1 ԱՄՆ դոլարի համար: Արդյունքում մարտի 3-ի օրվա ընթացքում դոլարի փոխարժույթը 305-308 դրամից բարձրացավ մինչեւ 380-400 դրամ` 1 ԱՄՆ դոլարի համար: