25 օգոստոսի 2009 - 18:31 AMT
Օգոստոսի 31-ին Երեւանի փողոցներում կանցնի «Գրկենք իրար» ակցիան
Օգոստոսի 31-ին Երեւանի փողոցներում կանցնի «Գրկենք իրար» (Free hugs) ակցիան: Այդ օրը 17:00-ին մի խումբ երիտասարդներ Հանրապետության հրապարակից կշարժվեն Սիրահարների այգի` ցանկացած անցորդին հնարավորություն ընձեռելով գրկախառնվելու: Ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է գրկել անգամ անծանոթ մարդկանց` չէ՞ որ այդ ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգեւոր ջերմությամբ:

«Գրկենք իրար» ակցիան առաջին անգամ անցկացվել է 2004թ. Ժան Մանն անունով հայտնի ավստրալացու կողմից: Ամբողջ աշխարհով մեկ արդեն մի քանի տարի շարունակ մարդիկ փողոց են դուրս գալիս Free hugs ցուցանակներով եւ բոլոր ցանկացողներին գիրկ նվիրում: