25 օգոստոսի 2009 - 22:57 AMT
Սեպտեմբերին Երեւանում կմեկնարկի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը
Սեպտեմբերի 8-20-ըԵրեւանում կմեկնարկիՇեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Այս տարվանից փառատոնը կրելու է հանրաճանաչ դերասան Վահրամ Փափազյանի անունը: Այսանգամ, բացի մոնոներկայացումներից, հանդիսատեսի դատինկներկայացվեն նաեւ ավելի մեծ կտավի գործեր:
Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հանդես են գալու թատերախմբեր` Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ Իրանից: Առանձինծրագրով նախատեսված են նաեւ Ալեքսանդր Կալյագինի «Ուբյու թագավոր» եւ Իրինա Բրուկի «Դոն Կիխոտ» ներկայացումները: Վերջինս կինոյի եւ թատրոնի հայտնի ռեժիսոր Փիթեր Բրուկի եւ դերասանուհի Նատաշա Պարիի դուստրն է: