28 օգոստոսի 2009 - 20:03 AMT
Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականը կհետեւի թուրքական օրինակին ու Երեւան կժամանի ԵԱ-ին մասնակցելու
Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը հաստատել է Երեւանում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը իր մասնակցությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայում, վերջնական հայտով ադրբեջանական հավաքականն առաջնությանը կմասնակցի հետեւյալ կազմով` Մուշկիեւ Իլգար (55 կգ), Ասադուլլաեւ Ռասիմ (60 կգ), Էմինօղլու Ֆագան (66 կգ), Գուրբանով Ռամին (81 կգ) եւ Գասիմով Էլմար (100 կգ): Ազգային հավաքականին ուղեկցումեն բժիշկներ Իսկանդարով Քամիլը եւՄամմադով Ազերը, մարզիչներՄամմադով Ֆարհադը, ՇիխալիեւԱզերը, Ախունդզադա Աղայարը, մրցավարՄահարրամով Վալեհը,թիմի ղեկավար Ալաքբարով Էլշադը, թիմի պաշտոնյա Գասիմով Ֆուադը, ինչպես նաեւ 2 լրագրողներ:

«Հոլանդիայում կայացածմերհանդիպման ժամանակիրենց մասնակցությանցանկության մասինինձտեղեկացրին Ադրբեջանիձյուդո ֆեդերացիայինախագահ, նաեւԱրդբեջանի սոցիալական ապահովության նախարարՖիզուլի Ալաքպարովը եւՍպորտի նախարար Ազադ Ռագիմով: Այսօր արդեն նրանց այցի մասին ունենք հաստատված տեղեկություններ»,- հայտնել է Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը: Նրա խոսքով, սպորտում, առավել եւս ձյուդոյում կրքերը բացառապես սպորտային են, եւ Ֆեդերացիան հոժարակամ կընդունի հյուրերին` անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից: «Մեր հյուրերի հանգիստն ու Հայաստանում կեցությունը լավագույնս ապահովելու համար մենք ունենք համապատասխան երաշխիքներ մեր պետության համապատասխան կառույցներից»,- ընդգծել է Ալեքսան Ավետիսյանը:

Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնական ժամկետը մարում է օգոստոսի 31-ին: