29 օգոստոսի 2009 - 16:18 AMT
Հայ-վրացական գլուխկոտրուկը դեռ մնում է չլուծված
Բավրա հայկական գյուղի բնակիչները (Շիրակի մարզ), մոտակա օրերում կարող են հանգիստ կատարել գյուղատնտեսական աշխատանքներն այն գյուղական հողերում , ուր այս տարվա մայիս ամսվանից նրանց չէին թույլատրում մտնել վրացական սահմանապահները: Ինչպես PanARMENIAN.Net - ի թղթակցին հայտնեց Բավրա գյուղական համայնքի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, երկու օր առաջ Երեւանում, ՀՀ փոխվարչապետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդատվություն սահմանային միջադեպի քննարկման համար: «Խորհրդատության ընթացքում ինձ հայտնեցին, որ այս տարվա հունվար ամսից Վրաստանի հայ-վրացական սահմանազատման հանձնաժողովի նախագահը, որը զբաղվում էր երկու երկրների միջեւ սահմանի համապատասխանեցման խնդիրներով, ազատվել է պաշտոնից:

Սումբուլյանի խոսքերով, վրացական կողմը, իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ ըստ 1947թ-ի փոխադարձ համաձայնությանը, որոշ գյուղական հողեր պատկանում են Վրաստանին: «Սակայն, 1927թ պայմանագրի համաձայն, մեր գյուղը, իր հողատարածքներով, պատկանում է Հայաստանին: Բացի այդ, 1990թ-սկզբին գյուղի բնակիչներին տրվել են այդ հողերի սեփականության վկայականներ»,-պարզաբանել է Սումբուիլյանը: