31 օգոստոսի 2009 - 16:25 AMT
Երեւանում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը
Սեպտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳՆ-ում կայանալու է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը: Հավաքը կբացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով: Հանդիպման մասնակիցները կհանդիպեննաեւ ՀՀ ԱԺ նախագահՀովիկԱբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կմեկնեն Արցախ, որտեղ նախատեսվում է հանդիպում ԼՂՀ իշխանությունների հետ: Սեպտեմբերի 1-ին արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններ կկարդան Երեւանի ԲՈւՀ-երում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:--