31 օգոստոսի 2009 - 17:10 AMT
Եռաբլուրում կնշվի ԼՂՀ անկախության օրը
Վաղը Երեւանի Եռաբլուր պանթեոնում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառում: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, բուհերի ուսանողներ ու զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ: