31 օգոստոսի 2009 - 17:29 AMT
ՀԿԵ-ն հայտարարում է նոր զեղչեր Գիտելիքների օրվա առթիվ
Նոր ուսումնականտարվաառթիվ,Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ հայտարարում է 50% զեղջ Երեւան-Արմավիր-Երեւան ուղղությամբ երթեւեկող՝ Հայաստանի բուհերի եւ քոլեջների ուսանողների համար, հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:

Արմավիր-Երեւան-Արմավիր տակտային էլեկտրագնացքը առաջին անգամ մեկնարկել է հուլիսի 10-ին: Համաձայն չվացուցակի՝ տվյալ հատվածում աշխատում է տակտային տիպի էլեկտրագնացք, որը ուղեւորվում է Երեւանի գլխավոր կայարանից օրեկան չորս անգամ ժամը 6:10, 11:30, 15:30 եւ 19:00, իսկ Արմավիրից Երեւան՝ 8:12, 13:42, 18:02 եւ 22:02: Տոմսի արժեքն է 300 դրամ: Ճանապարհի տեւողությունն է 52 րոպե:

Ըստ «ՀԿԵ»ՓԲԸՈւղեւորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանի՝ «սա «ՀԿԵ»-ի յուրօրինակ տոնական նվեր է, որի նպատակն է խթանել Հանրապետության ուսումնական եւ սոցիալական համակարգի զարգացմանը: Այս պրակտիկան կիրառվում է ամբողջ աշխարհում, եւ մենք չպետք է բացառություն կազմենք»:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: