1 սեպտեմբերի 2009 - 15:31 AMT
Ուկրաինայի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունները պայմանավորվել են համագործակցության մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Իշչենկոն հրամանագիր է ստորագրել «Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ Թուրքական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի միջեւ ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի հաստատման մասին» հրամանագիրը: Ինչպես հաղորդել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայության վարչությունում, ըստ հրամանագրի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության ու Ուկրաինայի պաշտպանության նախարարության կենտրոնական աշխատակազմի եւ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի շահագրգիռ ենթակառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պետք է կազմակերպչական ու պրակտիկ համալիր միջոցներ ձեռնարկեն այդ համաձայնագիրն իրագործելու համար, հաղորդում է Analitika.at.ua-ն: