1 սեպտեմբերի 2009 - 19:51 AMT
Հրապարակվել է Երեւանում ձյուդոյի ԵԱ-ին Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականների վերջնական ցուցակը
Այսօր Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան հրապարակել է Երեւանում` Կ.Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում 2009թ. սեպտեմբերի 11-13-ը կայանալիք ձյուդոյի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականների վերջնական ցուցակը:

Այդպիսով, տղամարդկանց առաջնությանը Հայաստանը կներկայանա ութ մարզիկներով, իսկ կանանց առաջնությանը` 6, այլ ոչ թե 5, ինչպես նախկինում էր ծրագրված. 52 կգ քաշային կարգում հայտագրվել է Ասյա Լալազարյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից, որոշ մասնակից երկրների ներկայացրած ցուցակները եւ պատվիրակության կազմերը դեռեւս վերջնականապես չեն հստակեցվել: Ուստի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցների հստակ թիվը կորոշվի մոտ օրերս:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը`

55 կգ` Մկրտչյան Դավիթ
60 կգ` Վարոսյան Տիգրան
66 կգ` Երանոսյան Արթուր
73 կգ` Բաղդասարյան Արտյոմ
81 կգ` Համբարձումյան Հայկ
90 կգ` Ջանոյան Կարեն
100 կգ` Խորոդյան Գոռ
+100 կգ` Մկրտչյան Արտուշ

Կանանց հավաքականի կազմը`

44 կգ` Կարապետյան Երջանիկ
48 կգ` Բալասանյան Սոսե
52 կգ` Լալազարյան Ասյա
57 կգ` Հակոբյա Արփի
63 կգ` Ավագյան Անի
70 կգ` Իլիչյան Անի

Գլխավոր մարզիչ` Անտոն Բաբայան: