1 սեպտեմբերի 2009 - 20:33 AMT
Երեւանում տեղի կունենա Միջազգային երաժշտական փառատոն
Երեւանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը կանցնի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 23-ը: Փառատոնի բացումը կսկսվի ալտահար Կիմ Կաշկաշյանի (ԱՄՆ) եւ Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ ելույթից, որոնք կկատարեն Տիգրան Մանսուրյանի N2 Համերգը ալտի եւ նվագախմբի համար, նաեւ Շոստակովիչի N5 Սիմֆոնիան:
Փառատոնի շրջանակներում Երեւանում ելույթ կունենան երաժիշտներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ավստրիայից, Ճապոնիայից եւ Ռուսաստանից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են` Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Երեւանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնի կազմակերպիչներն են` Հայաստանի Մշակույթի նախարարությունը, Համահայկական Բարեգործական միությունը (AGBU):