1 սեպտեմբերի 2009 - 23:35 AMT
Առաջիկա տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերություններն որակապես նոր մակարդակ կստանան
Անկախ նրանից, որ Հայաստանը չի հայտարարել ԵՄ անդամ դառնալու իր ցանկության մասին, դա չի նշանակում, թե հասարակական գործընթացները պետք է այլ ուղղությամբ ընթանան: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Ավետ Ադոնցը, ելույթ ունենալով «Հայաստանն ու արտաքին աշխարհը» թեմայով դասախոսությամբ Երեւանի Ֆրանսիական համալսարանում: «Հայաստանի բարեփոխումների վեկտորն ուղղված է դեպի Եվրոպա: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հանրապետությունը ղեկավարվի բոլոր եվրոպական չափանիշներով»,-հայտարարել է հայ դիվանագետը: Միեւնույն ժամանակ Ադոնցը համոզվածություն է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերություններն որակապես նոր մակարդակի կանցնեն, սակայն ներկայումս ըստ դիվանագետի, սխալ կլինի խոսել Եվրամիությանն անդամակցելու մասին: