1 սեպտեմբերի 2009 - 23:44 AMT
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիան շահագործում է իր շահերից ելնելով
ՀՀ եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման առնչությամբ Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու հայությունըմտան մի նորշրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ա. Իբրեւ հարեւանպետություններ` Հայաստանն ու Թուրքիան իվերջոպետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

բ. ՀՀ կողմից առանցնախապայմանների հարաբերությունների հաստատման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:

գ. Անընդունելի էԹուրքիայիհետհարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին:

Այս սկզբունքներիցմեկնելով` ՀՅ Դաշնակցությունը բազմիցսզգուշացրել է, որ Թուրքիան ողջգործընթացը իր քաղաքականշահերին էծառայեցնում (Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահարցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում) եւ Հայաստանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:

Այժմ արդենակնհայտէ, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները: Այն է` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը` որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով:

ՀՅ Դաշնակցությունըշարունակումէ պնդել, որ ՀՀ արտաքինքաղաքականությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այսամենից` ՀՅ Դաշնակցությունըներքաղաքական քննարկումներիայսփուլումբոլոր հնարավորություններնօգտագործելու էփաստաթղթերումառկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով,-ասվում է հայտարարության մեջ: