2 սեպտեմբերի 2009 - 22:58 AMT
ՀՀ ԱԳՆ-ն ամեն ինչ կանի, ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի խաղաղությունն ու անվտանգությունը
Հայաստանի արտգործնախարարությունը ջանք չի խնայի Լեռնային Ղարաբաղի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Այսօր նշանավոր օր է եւ մեծ տոն մեզ բոլորիս համար: Արդեն 18 տարի է ինչ անկախ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա խորհրդանշական տարիք է, զինակոչիկի տարիք: Ցանկանում եմ Լեռնային Ղարաբաղին խաղաղ երկինք եւ դրա համար Հայաստանի ԱԳՆ-ն կգործադրի բոլոր ջանքերը»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: