2 սեպտեմբերի 2009 - 23:11 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը չպետք է լինի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշումը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը չպետք է լինի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշումը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Գոյություն ունի ղարաբաղյան խդնրի լուծման մի քանի սցենար, սակայն այդ ցուցակում բացակայում է հայկական սցենարը: Ասելով հայկական սցենար, ես ի նկատի ունեմ բոլոր տարածքների պահպանումը Լեռնային Ղարաբաղի կազմում եւ հայ փախստականների իրավունքների պաշտպանությունը»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարարը: Ըստ Մելիքյանի, Լեռնային Ղարաբաղի սահմանները պետք է պաշտպանել: