2 սեպտեմբերի 2009 - 23:15 AMT
Անդրանիկ Հակոբյանը հաղթել է իրաքցի բռնցքամարտիկին Միլանում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկային ռաունդում
Հայ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը հաղթել է Միլանում ընթացող աշխարհի առաջնության իր առաջին մենամարտում, շարունակելով Դերենիկ Գիժլարյանի (51կգ ք/կ), Էդուարդ Համբարձումյանի (64 kg) եւ Գառնիկ Հարությունյանի (54կգ) հաղթանակների շարքը: Հակոբյանը հաղթել է իրաքցի բռնցքամարտիկ Աբդուլրիդ Վահիդին 13:6 հաշվով:
Այս պահի դրությամբ պայքարը սկսած 4 հայ բռնցքամարտիկներ ստացել են 1/16 եզրափակչի ուղեգրեր:
Այսօր երեկոյան ՀՀ եւս մեկ ներկայացուցիչ` Հրաչիկ Ջավախյանը (60կգ) ուժերը կչափի բուլղարացի Սիմեոն Բունարժիժի հետ: