3 սեպտեմբերի 2009 - 15:43 AMT
ՀԱՊԿ-ն պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ
ՀԱՊԿ-ն պատրաստ է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին «ՀԱՊԿ ինստիտուտ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման նոր գործիք» թեմայով Մոսկվա-Երեւան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ես ծանոթ եմ համագործակցության մասին ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի հայտարարությանը: Մենք բազմիսց ենք ասել եւ շարունակում ենք ասել, որ մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները նույնն են` ահաբեկչություն, թմրանյութերի շրջանառություն, զենքի ապօրինի վաճառք: Այս խնդիրները մենք պետք է համատեղ լուծենք»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքերով, մի քանի տարի առաջ ՀԱՊԿ-ն առաջարկում էր ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարությանը համագործակցել մի շարք կարեւոր խնդիրների շուրջ: «Միայն օգտագործելով դաշինքի եւ թմրանյութերի շրջանառությունից Աֆղանստանի սահմանները փակող ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան կառույցները, մենք կկարողանանք իրապես ազդել ստեղծված իրավիճակի վրա»,-ասել է Ն.Բորդյուժան: