3 սեպտեմբերի 2009 - 16:11 AMT
Միայն ուրախ պետք է լինել, որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր լեզու գտնել
Հարաբերությունների ցանկացած կարգավորում միայն օգուտ կբերի տարածաշրջանին: Այդ մասին «ՀԱՊԿ ինստիտուտ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման նոր գործիք» թեմայով Մոսկվա-Երեւան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Միջազգային ինտեգրման ինստիտուտի նախագահ Միխաիլ Ստարշինովը:

«Միայն ուրախ պետք է լինել, որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր լեզու գտնել եւ հարաբերություններ հաստատել: Դա կարող է միայն բարելավել իրավիճակը տարածաշրջանում»,-հայտարարել է ռուս փորձագետը: