3 սեպտեմբերի 2009 - 22:29 AMT
Արմավիան, Air France-ի հետ համատեղ, սկսում է ուղիղ չվերթեր կատարել դեպի Փարիզ
2009թ. սեպտեմբերի 7-ից Արմավիան, Air France-ի հետ համատեղ, սկսում է ուղիղ չվերթեր կատարել դեպի Փարիզ, հաղորդում է Արմավիա ընկերության մամլո ծառայությունը: Ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում շաբաթական հինգ անգամ Փարիզ այցելելու հնարավորությունը, օգտվելով ուղիղ չվերթերից:
Արմավիա ընկերությունը IATA-ի անդամ է: Ընկերությունը ամսեկան շուրջ 250 չվերթ է կատարում ԱՊՀ, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի շուրջ 30 ուղղություններով:
2008թ. «Արմավիան» փոխադրել է գրեթե 647 000 ուղեւոր: Ընկերության ավիապարկը կազմված է A-319 (3), A-320 (2), Իլ-86, ՏՈւ-134 տիպի ինքնաթիռներից: