3 սեպտեմբերի 2009 - 23:05 AMT
Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի գրասենյակում հիմնականում ստանում են դիմումներ բանկերի դեմ
«Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի գրասենյակում ստացված դիմումների գերակշիռ մասը վերաբերում է բանկային սեկտորին», - այսօր պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին ասաց Հայաստանի ֆինանսական օմբուդսմեն Փիրուզ Սարգսյանը: «Մեզ մոտ առաջին տեղում բանկերի դեմ դիմումներն են: Դա ոչ թե այն պատճառով է, որ բանկերը վատ են աշխատում, այլ այն պատճառով, որ ֆինանսական ոլորտում մեծ տեղ է հատկացված բանկերին»: Ըստ օմբուդսմենի, բանկերի դեմ դիմումներում մեծ բաժին են կազմումվարկերի տրամադրումը, մասնավորապես խնդիրներ են ծագում տոկոսադրույքների հաշվարկման ժամանակ: Դրան հաջորդում են գրավների հետ ծագած խնդիրները, իսկ հետո էլ բանկոմատների: Դիմումների թվով երկրորդ տեղում են վարկավորման կազմակերպությունների հետ ծագած խնդիրները, իսկ երրորդ տեղում գրավատներն են: