4 սեպտեմբերի 2009 - 14:49 AMT
8 ամսվա ընթացքում 11 209-ով ավելացել է գազի սպառողների քանակը
2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գազի համակարգին է կցվել 585 164 բաժանորդ: Առաջին 8 ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի սպառողների թիվն ավելացել է 11 209-ով, նրանցից 1803-ը` հուլիսին: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ըստ ՀՀ կառավարության որոշման, 2009թ. օգոստոսին սպառողների բնակարաններում տեղադրվել է 21 812 ազդանշանային սարք եւ գազի հոսքը փակող փական (անվտանգության համակարգեր):

2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բնակարանների գազասպառման համակարգերում նախատեսված 167 000 անվտանգության համակարգերի փոխարեն, տեղադրվել է 178 906 համակարգ: