4 սեպտեմբերի 2009 - 17:56 AMT
EAFJD-ը Արձանագրությունները վտանգավոր հետկանգնում է համարում Հայաստանի նախկին քաղաքականությունից
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Արձանագրությունները աննախադեպ պատմական փաստաթղթեր են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Դուրս լինելով երկկողմանի հարաբերությունների բարելավման եւ սահմանի բացման շրջանակներից` դրանք ընդգրկում են հայ-թուրքական չլուծված ողջ խնդիրները, այդ թվում նաեւ` հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպայում բնակվող հայերի իրավունքներին: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net -ի ստացած Հայկական Եվրոպայի Դաշնության (EAFJD) հայտարարության մեջ:

«Արձանագրությունների միջոցով եւ ակտիվացնելով ողջ միջազգային ճնշման միջոցները` Թուրքիան պարտադրում է Հայաստանին իր նախապայմանները, որոնք հայկական կողմը ամբողջովին մերժել է: EAFJD-ը կարծում է, որ այդ Արձանագրությունները վտանգավոր հետկանգնում են Հայաստանի նախկին քաղաքականությունից, համաձայն որի հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Անկարայի նախապայմանները խախտում են միջազգային իրավունքի հիմնական նորմերը»,- նշված է հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ ասվում է, որ Արձանագրությունները նախատեսում են Հայաստանի հրաժարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից եւ չեն արտահայտում Հայաստանի շահերը Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Չի կարելի թույլ տալ, որ Թուրքիան չարաշահի այս երկու գործընթացը եւ հրաժարվի Հայաստանի հետ սահմանի բացումից: Միջազգային հանրությունը պետք է մերժի Հայոց ցեղասպանությունը մերժելու պարտադրանքի` թուրքական փորձը»,- հայտարարեց EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: