7 սեպտեմբերի 2009 - 14:09 AMT
Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը գլոբալ նախագիծ եմ սկսո՞ւմ
Եվրոպան ու Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհները» դարի նախագծի իրականացման վրա:
Ճանապարհը կմիացնի Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպային: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի, այդ ճանապարհը կանցնի Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, Թուրքիայով դեպի Եվրոպա: «Դա կլինի առաջին գլոբալ նախագիծը Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Թուրքիայի նպատակն է լիովին փոխել աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրավիճակը Կովկասի տարածաշրջանում»,-ասել է Դավուդօղլուն, հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը: