15 ապրիլի 2002 - 23:23 AMT
ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ 67-ՐԴ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻՑ
Շիրակի մարզի ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել 67-րդ ընտրատարածքից խորհրդարանի պատգամավորների թեկնածուների գրանցման մասին: Առաջիկա մայիսի 19-ի լրացուցիչ ընտրություններին այդ ընտրատարածքից իրար կդիմակայեն «Դեմոկրատական Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության անդամ, գյուղապետ Վարդան Մաքեյանը, Դաշնակցություն կուսակցության անդամ, ոչ մի տեղ չաշխատող Հակոբ Մաթիլյանը, Գյումրիի «Ցայտ» անկախ հեռուստաընկերության խմբագիր Արթուր Կիրակոսյանը, Մեղրաշենի գյուղապետ Ռուբեն Հարությունյանը եւ Փոքր Մանթաշի գյուղապետ Գեղամ Հակոբյանը: Վերջին երեքը անկուսակցական են: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: