15 ապրիլի 2002 - 23:15 AMT
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԻԿԵՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ
Այսօր ժամը 11:00-ին Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է ցույց, որի մասնակիցները պահանջում են պատգամավորներից անհապաղ ուղղումներ մտցնել հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ապրիլի 12-ին կայացած հանրահավաքին, եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության օգտին իր ելույթում Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ապրիլի 15-ին խորհրդարանի առաջիկա արտահերթ նիստում պատգամավորների ուշադրությանը կառաջարկվի օրինագիծ, համաձայն պետք է ցրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը եւ ընդունել է «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու որոշումը: Շավարշ Քոչարյանն այն ժամանակ նշել է նաեւ, որ նրա համար, որպեսզի վերը նշված օրինագիծն ընդունվի, անհրաժեշտ է հասարակության աջակցությունը, որի համար առաջարկել է պիկետել խորհրդարանի շենքը` երկուշաբթի ժամը 11:00-ից սկսած, այսինքն` խորհրդարանի նիստն սկսվելուց մեկ ժամ առաջ: Նշենք, որ չնայած ցույցի ոչ բազմաքանակությանը (200-300 մարդ), խորհրդարանի շենքը, այնուամենայնիվ, շրջափակել են ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: