8 սեպտեմբերի 2009 - 17:31 AMT
Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարահով կարգավորելու` ԱՄՆ ձգտումն ակնհայտ է
«Ես բարձր եմ գնահատում ԱՄն-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին Ռոբերտ Բրադտկեի նշանակումը, ինչը ցույց է տալիս Միացյալ Նահանգների լուրջ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, ԱՄՆ նախկին համանախագահը նույնպես բարձրաստիճան պաշտոնյա էր, երբ նոր էր նշանակվել եւ Միացյալ Նահանգների «ժառանգական» քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ձգտում է արցախյան հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծել: