8 սեպտեմբերի 2009 - 18:27 AMT
Հայաստան. «Տարվա Ապրանքատեսակ» մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 10-ին
Հայկական Երրորդ ազգային մրցանակը` Տարվա Ապրանքատեսակը կհանձնվի 2009թ.-ի սեպտեմբերի 10-ին Երեւանում, հաղորդում է «Վարպետ» Միջազգային ինտեգրման կենտրոնի մամլո ծառայությունը:
Համաձայն հաղորդագրությանը մրցանակաբաշխությունն անցե է կացվում «Ժողովրդական ճանաչումը` ապրանքատեսակի բարձրագույն եւ միակ գնահատականն է» կարգախոսով եւ հանձնվում է երկու բնագավառներում. «սննդամթերքներ» եւ «ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ»: Մրցանակակիրների անունները կհնչեցվեն մրցանակների հանձման հանդիսավոր արարողության ժամանակ` սեպտեմբերի 10-ին:
Տարվա ընթացքում մասնագետները հետեւում էին ապրանքների պահանջարկի դինամիկային` համադրելով տվյալները, որոնք ստացվում էին խանութներից: Վարկանիշների արդյունքները լրացուցիչ հաստատվում էին փորձագետների խորհրդի կողմից, որի կազմում եղել են մեծածախ եւ մանրածախ ձեռնարկությունների ղեկավարներ, շուկայի հետազոտման մասնագետներ:
Հարցմանը մասնակցել են Երեւանի ավելի քան 100 մանրածախ ձեռնարկություններ: Ապրանքների գնահատման չափանիշները համապատասխանում էին ապրանքի վաճառքի ծավալին միավորային արտահայտմանը:
Արարողությանը կմասնակցեն քաղաքական գործիչներ, հայաստանյան եւ արտասահմանյան խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, առեւտրային ցանցերի, մշակութային գործիչների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: