8 սեպտեմբերի 2009 - 19:07 AMT
Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահն ամենայն հավանականությամբ լինելու է Գրիգորի Կարասինը
Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնին ամենայն հավանականությամբ նշանակվելու է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել ՌԴ կառավարությանը կից աղբյուրից: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նոր միջնորդի նշանակումը հնարավոր է մի քանի օրվա ընթացքում: «Գրիգորի Կարասինի պես «ծանրաքաշի» նշանակումն անկասկած ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որակապես նոր մակարդակի վրա կդնի, թույլ կտա խուսափել հապշտապ որոշումներից ու առավել եւս հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից»,- նշել է աղբյուրը:

Դրա հետ մեկտեղ Մոսկվայում գտնում են, որ Կարասինի հավանական նշանակումը կապված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման հետ: