9 սեպտեմբերի 2009 - 13:35 AMT
Հայաստանում կստեղծվի Ազգային անվտանգության դպրոց
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստի֊տուտ (ԱՌՀԻ) այցելեցին ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արեւելք Հարավային Ասիա ռազմա֊վարական հետա֊զոտությունների կենտրոնի ներկայա֊ցուցիչներ` ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, դոկտոր Ռոջեր Կանգասը եւ գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբստերի ուղեկցությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանը, ,ՍՊՀսԾե ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը: Ռազմավարական անվտանգության ասպարեզներում հեղինա֊կություն վայելող մասնագետների համար այցը Ինստիտուտ մաս֊նագիտական-ճանաչողական էր: Այն ուներ երկկողմ համա֊գործակցության խորացման նպատակ:

Այցի սկզբում ԱՌՀԻ-ի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերի համար անցկացրեց փոքրիկ շրջայց՝ ներկայացնելով Ինստիտուտի կառուցվածքը: Այնուհետեւ նիստերի սրահում դոկտոր Քոթանջյանը բովանդակալից կերպով ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ռազմա֊վարության մշակման գործըն֊թացը, իր ղեկավարած կառույցի ստեղծման պատմությունը, դրա գիտակիրառական նշանակություն ունեցող արգասիքների համալիրը, ինչպես նաեւ Ինստիտուտի զարգացման հեռանկարները: Նա մասնավորապես նշեց, որ Ինստիտուտը՝ որպես տարածաշրջանի մտավոր քաղաքական-անվտանգային կենտրոններից մեկը, ակտիվ գործունեություն է ծավալել Պաշտպանական ազգային համալսարանի կերպափոխվելու ուղղությամբ: Գործընթացը փուլային է, եւ այժմ Ինստիտուտը անցել է զարգացման երկրորդ փուլ, որտեղ նախագծերի տեսքով ներկայացված են ապագա համալսարանի ենթակա֊ռուցվածքների կայացման հարցերը, այդ թվում՝ Ազգային անվտան֊գության դպրոցի ստեղծման ուղղությամբ: Այս համատեքստում դոկտոր Քոթանջյանը խիստ կարեւորեց ամերիկյան գործընկերների փորձը՝ որպես օրինակ: Նա նշեց նաեւ, որ վերջին տարիների սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի Պաշտպա֊նական ազգային եւ Հարվարդի համալսարանների, ինչպես նաեւ, Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում, Լիոնի «Ժան Մուլին» համալսարանի Միջազգային անվտանգային եւ պաշտպանական հետազոտությունների կենտրոնի եւ ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հետ շարունակվում է: Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի նշված նախագծերի լիարժեք իրականացումը: Կողմերը նաեւ պատրաստակամություն հայտնեցին շարունակել աշխատանքային-փորձագիտական քննարկումները, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի մամլո հաղորդագրության մեջ: