9 սեպտեմբերի 2009 - 14:42 AMT
Դավիթ Մուրադյան. Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են սպասում Ռուսական Խոսքի օրերին
Ռուսական խոսքի օրերը կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 9-15-ը: Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը համատեղ Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության եւ համագործակցության կազմակերպության (ՀՌԲՀԿ) հետ, սեպտեմբերի սկզբին ավանդաբար անցկացնում են Հայաստանում Ռուսական խոսքի օրեր: «Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են սպասում այդ օրերին: Ռուսական խոսքը իր մեջ ընդհանուր առմամբ պարունակում է ռուսական մշակույթը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի մշակույթի նախարարության ու ՀՌԲՀԿ-ի ուժերով հաջողվեց կազմակերպել ռուս գրողների, մշակույթի գործիչների այցը Հայաստան», - հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը: Նրա խոսքերով, հայ եւ ռուս երիտասարդ գրողների համար գործակցությունը կօգնի սերտ կապեր հաստատել: Ռուսական բանասիրական ֆակուլտետների ուսանողների, գրադարանավարների համար կանցնեն վարպետության դասընթացներ:
Օրերի շրջանակներում ռուս բանաստեղծները, գրողները, լրագրողները, ռուսերեն լեզվի եւ գրականության ուսուցիչները, կինոյի եւ թատրոնի գործչները, թարգմանիչները եւ հրատարակիչները կհանդիպեն հայ երիտասարդների հետ:
Հատուկ այդ Օրերի համար համատեղ Հայաստանի Գրողների միության հետ հրատարակվում է «Յունոստ» ամսագրի թեմատիկ թողարկումը, որը կազմված է երիտասարդ հայ եւ ռուս գրողների ստեղծագործություններից: Ամսագրի մի քանի հիմնական հեղինակ անձամբ կներկայացնեն իրենց ստեղծագործությունները Օրերի շրջանակում: Նրանց շարքում են Ինա Կաբիշը, Բորիս Իլյինը, Վալերի Դուդարեվը, Կիմ Բակշին եւ այլն:
Օրերի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Մոսկվայի երիտասարդական թատրոնը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Սպեսիվցեվի ղեկավարությամբ: Բացի այդ առաջին անգամ կցուցադրվի «Ճանապարհ» վավերագրական ֆիլմը` հայ ժողովրդի մասին եւ ռեժիսոր` Սերգեյ Փարաջանովի զարմիկ` ռուսաստանցի Գեորգի Փարաջանովի վավերագրական ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը` «Ճայը», «Ես մահացա մանուկ հասակում» եւ «Սինեմաֆոնիան»:
Ռուսական խոսքի օրերը կբացի Մոսկվայի երիտասարդական թատրոնը Ա. Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» պիեսի ներկայացմամբ: Փակումը կկայանա սեպտեմբերի 14-ին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում` Ս.Եսենինի «Իմ թանկագիններս...» ստեղծագործության մոտիվներով: