12 ապրիլի 2002 - 23:35 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈԼՈՐԱԴՈ ՆԱՀԱՆԳԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Երեկ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ժողովրդական ներկայացուցիչների պալատը - Սենատը համատեղ բանաձեւ են ընդունել, որով ճանաչել են 1915թ. Օսմանյան Թորքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում ասվում է, որ 1915թ. իրադարձությունները եղել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ: Հարցի քննարկման ընթացքում ընթերցվել են հատվածներ այդ տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի նոթերից Հայոց ցեղասպանության մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: