10 սեպտեմբերի 2009 - 14:41 AMT
Իսրայելը թույլ չի տվել Դավուդօղլուին այցելել Գազայի տարածք
Իսրայելը մերժել է Թուրքիայի ԱԳ նախարար ԱհմեդԴավուդօղլուի` Իսրայելի տարածքով Գազա մեկնելու խնդրանքը, հաղորդում է The Jerwusalem Post թերթը:

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ աննպատակահարմար է համարում ՀԱՄԱԶ-ի ղեկավարության հետ միջազգային հանրության շփումներին նպաստելը, քանի որ այն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԵՄ իշխանությունների կողմից:

«Եթե Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ցանկանում է այցելել Պաղեստինյան ինքնավարության տարածք, նա կարող է մեկնել Ռամալլահ, ոչ թե Գազա»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

Դավուդօղլուն մտադիր էր այցելել Իսրայել հոկտեմբերին` Շիմոն Պերեսի հրավերով եւ մասնակցել նախագահական խորհրդաժողովինի աշխարհի այլ առաջնորդների հետ: Այցին նախապատրաստվելու շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է հումանիտար այցով Գազա մեկնելու թույլտվություն ստանալու խնդրանքով` Միջազգային Կարմիր Խաչի կենտրոն այցելելու նպատակով, սակայն մերժվել է: