11 սեպտեմբերի 2009 - 13:02 AMT
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը
Սեպտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությնում:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը անդրադարձան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը եւ առաջնայնություններին առնչվող հարցերին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ ծավալված համագործակցությանը:

Դեսպան Նազարյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի կապակցությամբ ու կարեւորեց 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի մշակման գործընթացում ՀՀ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն իր հերթին նշեց, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակն իր գործունեությունը ծավալելիս կառաջնորդվի հօգուտ Հազարամյակի զարգացման նպատակների եւ Հայաստանի համար առաջնայնություն հանդիասացող հիմնախնդիրներով:

Զրուցակիցներն անդրադարձեն կատարելնաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: