11 սեպտեմբերի 2009 - 13:41 AMT
ՀՀ վարչապետն այսօր քննարկել է Հայաստան-Բրազիլիա գործակցության խնդիրները բրազիլահայ դերասանի հետ
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բրազիլահայ հայտնի դերասան, Ռիո դե Ժանեյրո քաղաքի ավագանու փոխնախագահ Ստեփան Ներսեսյանին, ով առաջին անգամ ճանաչողական այցով գտնվում է պատմական հայրենիքում, հաղորդու է կառավարության մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին, Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել արվեստագետի եւ քաղաքական գործչի հայանպաստ գործունեությունը եւ նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բրազիլիայի հետ համագործակցության զարգացումը, որում իր նշանակալի դերն ունի հայ համայնքը:
Ստեփան Ներսեսյանը համոզմունք է հայտել, որ այցելությունը նոր լիցք կհաղորդի իրեն` հայանպաստ աշխատանքները շարունակելու գործում:
Զրուցակիցներն անդրա֊դարձել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ արվեստի ու մշակույթի ոլորտում համագործակցությանը:
Հայազգի դերասանին ուղեկցել է նաեւ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը: