11 սեպտեմբերի 2009 - 19:00 AMT
ՀԱԿ. ՀՀ իշխանություններն իրենց լեյգիտիմությունը փնտրում են միջազգային հրապարակում
Միջազգային հրապարակում Հայաստանի իշխանությունները կարող են ՀՀ ազգային շահերին հակասող զիջումների գնալ, քանի որ նրանք լեյգիտիմությամբ օժտված չեն երկրի ներսում եւ ցանկանում են այն գտնել միջազգային հրապարակում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, ՀՀ ղեկավարությունը գնալու է զիջումների, քանի որ բացի լեյգիտիմության բացակայությունից նրանք եւս մեկ խնդիր ունեն, որը կայանում է նրանում, որ ՀՀ-ն այժմ ռազմաքաղաքական առումով ավելի թույլ է, քան նախկինում:

«Միջազգային հարաբերություններում իրենց քայլերով իշխանությունները ցանկանում են թուլացնել նաեւ հայկական ընդդիմությանը, քանի որ զիջումների դեպքում միջազգային հանրությունը կփակի աչքերը Հայաստանի ներքին քաղաքական խնդիրների վրա»,- ընդգծել է նա: