11 սեպտեմբերի 2009 - 21:20 AMT
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կծանոթացնի քաղաքական գործիչներին հայ-թուրքական հարաբերությունների վիճակի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին սկսում է հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է Anatolian Agency-ն, այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինի հետ, հետո կսկսվեն հանդիպումները կուսակցական առաջնորդերի հետ: Դավուդօղլին կծանոթացնի քաղաքական գործիչներին հայ-թուրքական հարաբերությունների վիճակի հետ, Կովկասի իրավիճակի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության այլ հարցերի վերաբերյալ: