11 ապրիլի 2002 - 22:57 AMT
ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ
Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, ապրիլի ութին Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Միխաիլ Կասյանովը: Այդ կապակցությամբ բրիտանական «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը օրերս ենթադրություն էր արել, ըստ որի, ադրբեջանական Գաբալա ավանում գտնվող Ռուսաստանի ռադիոլոկացիոն կայանի շնորհիվ Հայաստանը Ադրբեջանին վերաբերող կարեւոր ռազմավարական տեղեկատվություն կստանա: «Բի-Բի-Սի»-ի մեկնաբանը չի բացառում, որ Հայաստանի համապատսխան ծառայությունների համար տեղեկատվության աղբյուրներից մեկը կդառնա հենց Գաբալայի ՌԼԿ-ն: Ավելին, նա ենթադրում է, որ Հայաստանի ռազմական կառույցները այդպիսով հասու կլինեն Ադրբեջանի երկնքում թռչող բոլոր ինքնաթիռների մասին տեղեկատվությանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: