12 սեպտեմբերի 2009 - 00:40 AMT
Հայաստանում կարող է բացվել ՌԴ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բաժանմունքը
«Ռուսհամագործակցության» ներկայացուցիչները վերջերս հանդիպել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ եւ քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ՌԴ ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գծով (Ռուսհամագործակցություն) դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը: Նրա խոսքերով, հնարավոր նախագծերից մեկը կարող է լինել ՌԴ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) մասնաճյուղի բացումը Երեւանում: «Այսպիսով, շատ սկսնակ տաղանդներ հնարավորություն կստանան կրթություն ստանալ կամ շարունակել կրթությունը ըստ ԳԻՏԻՍ-ի չափանիշների: Այս գաղափարն առաջացավ այն պատճառով, որ դրամաշնորհների քանակը, որն այսօր տրամադրվում է ՌԴ թատերական բուհերում ուսանելու համար, բավարար չէ»,-ասել է Մուհամեդշինը: