11 ապրիլի 2002 - 22:59 AMT
ԼՂՀ ՏԱՐԱԾՔԸ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹ ԵՆ
ԼՂՀ ներքին գործերի նախարար Արմեն Իսագուլովը այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը թմրանյութերի տարանցման համար օգտագործելու ադրբեջանական կողմի մեղադրանքները անհեթեթ են: Նրա խոսքերով, նման մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան համաշխարհային հանրությանը, որը շատ բացասաբար է ընկալում այն ամենը, ինչ կապված է թմրանյութերի հետ, հայերի դեմ տրամադրելու միջոց: Նախարարի խոսքերով, անկախություն ձեռք բերելուց հետո Ղարաբաղում լուրջ պայքար է տարվում այդ չարիքի դեմ: Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին, նախարարի խոսքերով, Բաքվի իշխանությունները միջոցներ չէին ձեռնարկում թմրամոլության տարածման դեմ` հայերի շրջանում թմրամոլության զարգացմանը աջակցելու նպատակով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: